Երգիչը կատարելով Մայքլ Ջեքսոնի երգը ժյուրիին և հանդիսատեսին հասցրել է էքստազի. Սա պետք է ուղղակի վայելել

«Ռումինիայի ձայն» մրցույթի ժյուրիի անդամները վեր էին թռչում երջանկությունից, ծափահարում էին, վազում դեպի երգիչն ու արտասվում նրա անհավանական կատարումից, եւ դա իսկապես արժե լսել։

Երգիչ Բոգդան Յոանը «Ռումինիայի ձայն» երաժշտական մրցույթի կույր լսումների փուլում կատարել է Մայքլ Ջեքսոնի «The Earth Song» երգը:Կադրերում երեւում է, որ այն բանից ընդամենը երեք վայրկյան անց, երբ Բոգդանն սկսում է երգել, ժյուրիի բոլոր անդամները շրջվում են դեպի մրցույթի մասնակիցը:

Իրենց գնահատականը տալով երգչին, ժյուրին նրան խնդրում է երգը կատարել եւս մեկ անգամ, եւ նա, իհարկե, համաձայնում է, ինչով ժյուրիին հասցնում է արցունքների, որոնք թափվում էին հիացմունքից ու երջանկությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS