Երիտասարդը մի գրառում կատարեց, որը պայթեցրեց ողջ համացանցը

Ծնողներին կորցրած երիտասարդը որոշեց իր ապրումներով կիսվել Համացանցում: Նա կորցրել էր ծնողներին և ոչ մի կերպ չէր կրողանում համակերպվել այդ ցավի հետ:

Անցել էին ամիսներ և նրա  ցավը ոչ մի կերպ չէր ամոքվում: Նրա վիշտը նման էր բաց վերքի, որն անընդհատ արնահոսում էր:

Այս տողերը հնարավոր չէ կարդալ առաց հուզմունքի:

«Նրանց կորցնելուց հետո դուք կհասկանաք, թե որքան ուժեղ եք նրանց սիրել, կգիտակցեք, թե որքան կարևոր են եղել նրանք ձեր կյանքում:

Հաճախ մենք չենք գիտակցում, որ մեր ծնողները սովորական մարդիկ են, իրենց թուլություններով: Մենք մեծանում ենք մտածելով, որ նրանք իմաստուն, բարի և անխոցելի էակներ են, և մոռանում ենք, որ նրանք հավերժ չեն:

Եվ միայն նրանց հեռանալուց հետո ենք հասկանում, թե որքան բան նրանց չենք ասել, երբ նրանք ողջ էին և սաստիկ ափսոսում ենք, բայց ուշ է: Նրանց հեռանալուց հետո դուք կհասկանաք ընտանիքի կարևորությունը: Ոչ ոք այդպես ուժգին և անձնուրաց չի սիրի ձեզ ինչպես նրանք, նրանք երբեք երես չեն դարձրել ձեզանից և երբեք մենակ չեն թողել:

Ձեզ համար դժվար կլինի հաղթահարել այդ կորուստը: Ամեն անգամ, երբ կհիվանդանաք, կհիշեք, թե ինչպես էր մայրիկը տաք թեյ բերում, ինչպես էր հայրիկը շտապում դեղատուն դեղ գնելուհամար:

Դուք այլևս երբեք չեք կարողանա լսել, ինչպես են ուրիշները բողոքում իրենց ծնողներից:

Դուք ամեն ինչ կտայիք միայն թե կրկին մայրիկի կամ հայրիկի ձայնը լսեիք, թեկուզ հեռախոսով լսելուհամար, պատրաստ եք ժամերով լսել նրանց կշտամբանքը, միայն թե ողջ լինեին, միայն թե լսեիք նրանց ձայնը:

Դուք նախանձով կնայեք նրանց, ում ծնողները ողջ են: Բնազդաբար դուք կհավաքեք նրանց համարը, պատմելու համար տեղի ունեցող դեպքերը ու հանկարծ կհիշեք որ… այն կողմում լռություն է:»

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS