Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի դիմաց, «Մերսեդես» մակնիքի ավտոմեքենա է այրվում:
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ տեղում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Տեղում են նաև ոստիկանության աշխատակիցները: Քիչ առաջ ժամանեցին նաև շտապօգնության աշխատակիցները: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա: