Է… հետո, բա ըսենց եղավ: Մի հատ ստոպ տվեք

Դերասան Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տրասնգենդերի ելույթին: Դերասանը հայտնել է իր բացասական կարծիքը՝ կատարվածի վերաբերյալ:

Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով, պարզվեց, որ տրանսգենդեր է:

Ելույթ ունեցող քաղաքացին նշեց, որ այսօր պարտություն են կերտում. «Անհնար է երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետ հեղափոխական Հայաստանում:

ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք:

Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS