Յուրաքանչյուր անհատ տարբեր որակներ ունի, որով էլ որոշվում է նրա փոխազդեցության մակարդակն այլոց հետ:Սույն թեստը տալիս է ինքնաճանաչման լայն հնարավորություն: Ընտրե՛ք ձեզ հոգեհարազատ երկինքը և բացահայտեք ձեր վարքի գաղտնի շերտերը, որոնց մասին գուցե դուք էլ գլխի չեք ընկնում:
Երկինք թիվ 1 Դուք չափազանց ազնիվ մարդ եք: Ձեր զգացմունքներն ու ապրումներն անմիջապես արտացոլվում են ձեր դեմքին. դուք չեք սովորել թաքուն պահել սեփական հույզերը: Ձգտելով անկեղծության՝ դուք խուսափում եք կեղծավորությունից:
Երկինք թիվ 2 Խուսափելով վեճերից և ցանկացած վիճահարույց իրավիճակներից՝ մշտապես ջգտում եք խաղաղության, ներդաշնակության: Աչքի եք ընկնում ուրիշների հանդեպ հարգալից վերաբերմունքով: Տանել չեք կարողանում գռեհիկ դրսևորումները:
Երկինք թիվ 3 Դուք պատահականությունների մարդ եք. գործում եք ինքնաբուխ՝ պահի ազդեցության տակ: Որոշումներն ինտուիտիվ եք կայացնում, բայց չեք սխալվում: Շրջապատին գրավում է ձեր էներգետիկ դաշտը:
Երկինք թիվ 4 Ձեր հետաքրքրասեր բնույթը ձեզ մշտապես մղում է հետազոտությունների, բացահայտումների, արկածների: Բարձր եք գնահատում մարդկային հարաբերություններն ու շփումները, բայց երբեմն գերադասում եք մենակ մնալ ինքներդ ձեզ հետ:
Երկինք թիվ 5 Գաղտնապահ և փակ մարդ եք, ձեր ձեր նվիրական գաղտնիքները մշտապես թաքուն եք պահում բոլորից: Ձեր վստահությանն արժանանում են միայն ընտրյալները:
Երկինք թիվ 6 Դուք շարունակաբար ձգտում եք ամբողջականության և ինքնաբավության, գնահատում եք ձեր ունեցած անկախության չափաբաժինը: Բնույթով ապստամբ եք, համառ, պայքարող: