Մոտենում է Նոր տարին, որի խորհրդանիշն է Սպիտակ մետաղյա առնետը: Այսօր ձեր ընտրությանն ենք ներկայացնում այս վեց առնետներին, որոնք կօգնեն ձեզ պարզել, թե
1. Բարեկիրթ Մոխրոտիկը Եթե դուք ընտրել եք համեստ և բարեսիրտ այս սիրունիկ կանաչ սվիտերով մկնիկին, ապա դա նշանակում է, որ քեզ լավ փոփոխություններ են սպասվում: Ճակատագիրը կարիերայի և անձնական աճ է կանխատեսում, ինչը դրական կանդրադառնա նաև բյուջեի և ներքին հարստության վրա: Այստեղ ակամայից հիշում ենք Մոխրոտիկին իր պարահանդեսով և բյուրեղապակյա կոշիկներով:
2. Կենսուրախ լավատես Ձեր ընտրած առնետն ակնարկում է, որ դուք ակտիվ միջոցառումների սիրահար եք, սիրում եք արկածներ և չեք կարողանում մի տեղում նստած մնալ: Գալիք տարում տխրելու առիթ չեք ունենա, ֆինանսական հարցերում էլ ամեն բան հրաշալի կլինի: Կյանքից վերցրու ամենը և մի բաղ թող հնարավորություններդ:
3. Անուղղելի երազկոտ Ձեր ընտրած դեղին գույնը խորհրդանշում է էներգիան, պոզիտիվն ու բարեգործության հակումները: Մկնիկի գլուխը ծածկած կապույտ գլխարկը հաջողություն ու հարստություն է խորհրդանշում, այնպես որ այդ հարցում հանգիստ եղեք:
4. Սանտա-առնետ Կարմիր հագուստով մկնիկն ասում է, որ դու տոն ու կրքոտ սեր ես տենչում: Առնետը իմաստություն և հարստություն է խորհրդանշում, և իզուր չեն ասում՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կճանապարհես:
5. Խիստ իդեալիստ Ձեր ընտրած մկնիկը թեթևություն, համառություն և ոգու ազատություն է խորհրդանշում: Նրա երկնագույն հագուստը անամպ երկինք ու մաքուր ջուր են խորհրդանշում, ինչը նշանակում է, որ ձեր բոլոր կշռադատված որոշումները հանգիստ միջավայրում կընդունվեն, լիակատար ըմբռնումով:
6. Ձյունանուշիկ Դու սպասում ես հրաշքի, ընդ որում, կարևեր չէ՝ իսկական թե հեքիաթային, կարևորը հեքիաթային միջավայրն է: Այս տարին ձեզ համար շատ բան է պատրաստել, մնում է միայն ընդունել ճակատագրի բոլոր նվերները: