Գույների ուժը մանրամասն ուսումնասիրվել է, և դրանց կապը մարդու հոգեբանության հետ ավելի ուժեղ է, քան կարելի էր սպասել: Հաճախ դրանք ազդում են մեր զգացմունքների, գործողությունների և մեր ընտրության վրա:
Այսօր մենք առաջարկում ենք ձեզ անցնել մի թեստ, որի միջոցով գույները կարող են ձեզ հանգեցնել այնպիսի ընտրության, որը կարող է փոխել ձեր հայացքը ձեր կյանքի որոշ ասպեկտների վերաբերյալ:
Պատկերացրեք, որ նկարում գտնվող կոճակներից մեկը սեղմելով կարող եք փոխել ձեր կյանքը և դրական ինչ-որ բան բերել: Ընտրեք գույնը, առանց երկար մտածելու և կարդացեք, թե ինչ է դա ձեզ համար նշանակում:
1. Եթե դուք ընտրել եք կարմիր կոճակը
Ձեր ընտրությունն ասում է, որ դուք գործնական մտածողություն ունեցող անձնավորություն եք: Դուք ակտիվ, դինամիկ մարդ եք և հաճախ եք մասնակցում բազմաթիվ նախագծերի և շատ բան ունեք ուրիշներին առաջարկելու համար: Ձեր ընտրությունը նշանակում է նաև, որ դուք հաճույք եք ստանում նկատելի, լսելի և ճանաչելի լինելուց: Դուք ուզում եք ուրիշներին ապացուցել, որ կարող եք ամեն ինչ կատարելապես անել ձեր կյանքի ցանկացած մասում: Միշտ չէ, որ հաջողության եք հասնում, բայց պայքարում եք դրա համար: Եվ այս վերաբերմունքով դուք կարող եք կատարել ճիշտ ընտրություն, որը կփոխի ձեր կյանքը դեպի լավը:
2. Եթե դուք ընտրել եք մանուշակագույն կոճակը
Այս գույնը ցույց է տալիս, որ դուք գոհ եք մինչ այժմ ձեռք բերածից և չեք ցանկանում որևէ բան փոխել: Վստահ եք, որ դուք ունեք այն ամենը, ինչ ցանկանում եք, և գիտեք, որ կարող եք ավելիին հասնել, բայց դրա համար ճիշտ և հարմար ժամանակին: Ձեզ հարկավոր չէ որևէ բանի համար մարտնչել և պայքարել: Այնուամենայնիվ, ձեր հոգու խորքում, դուք ունեք որոշ թաքնված ցանկություններ, որոնք, հավանաբար, երբեք չեն իրականանա:
3. Եթե դուք ընտրել եք կանաչ կոճակը
Կանաչի ընտրությունը ցույց է տալիս անընդհատ ներքին պայքար՝ հանգստության և ազատության միջև: Դուք ուզում եք ունենալ ամեն ինչ միևնույն ժամանակ, չնայած գիտեք, որ ազատությունը հաճախ հղի է ռիսկով, և այդ պատճառով երբեմն հետ քայլ եք կատարում: Միշտ փորձում եք հավասարակշռություն պահպանել ձեր կյանքում, որպեսզի շատ բան չկորցնեք, նույնիսկ եթե որևէ բան չեք շահում: Դուք կարող եք լինել լավ ուղեկից և լավ ընկեր, բայց երբեք ռիսկ չեք ունենա ինչ-որ մեկին չափազանց սիրահարվել:
4. Եթե դուք ընտրել եք նարնջագույն կոճակը
Դուք այն տեսակն եք, ով սիրում է հաջողության հասնել: Դուք երջանիկ եք, երբ կարողանում եք ինչ-որ բանի հասնել, անկախ նրանից, թե որքան փոքր է կամ մեծ: Դուք գիտեք, թե ինչպես վայելել ամեն գեղեցիկը ձեր կյանքում և գիտեք, թե ինչպես ամեն վայրկյան երջանիկ ապրել: Եվ կյանքի ձեր փիլիսոփայությունն այն է, որ ամեն մեծ բանը ձեռք է բերվում փոքր քայլերով: Դուք չեք վախենում որևէ փոփոխություն կատարել, եթե կարծում եք, որ դա կարող է փոխել ձեր կյանքը դեպի լավը:
5. Եթե դուք ընտրել եք կապույտ կոճակը
Այս գույնը ցույց է տալիս հավասարակշռված և հանգիստ անհատականություն: Ձեր շրջապատի ամեն ինչ պետք է լինի հավասարակշռված: Այսպիսով, ռիսկի մի գնացեք փոփոխություններ կատարել, եթե չգիտեք, թե դրանք ձեզ ինչ կբերեն: Ձեզ համար շատ կարևոր է լինել հանգիստ, ռացիոնալ և ինքնավստահ, քանի որ այս եղանակով դուք գիտեք, որ հասնելու եք ձեր նպատակներին:
6. Եթե դուք ընտրել եք դեղին կոճակը
Ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ բավականին լավատեսական է, բաց և վստահ: Դուք չեք վախենում ռիսկի դիմել, բայց միևնույն ժամանակ դուք զգույշ, զգայուն և բավականաչափ ռացիոնալ եք, որպեսզի խուսափեք ավելորդ ռիսկից: Դուք լավ գիտեք ձեր ներքին ունակությունները և պատրաստ եք դրանք օգտագործել ցանկացած պահի: