Ժողովուրդ ջան այսօր սովորականի նման որոշեցի գնումներ կատարել։ Առաջինը մտա սուպերմարկետ և երբ մոտեցա գանձապահին՝ գումարը վճարելու, նա ինձ տվեց իմ կատարած գնումների գնացուցակը։Ես սպասողական հայցքով նայում եմ այդ աղջկան և հարցնում․
-Այսինքն վե՞րջ, բա Հդմ՞ն։
Իմ դիտողությունից հետո մի անսարք սարքից փորձում է տպել և այդպես էլ չկարողանալով, խնդրում է կողքի գանձապահին ինձ տրամադրել Հդմ-ն և ես հեռանում եմ։
Այնուհետև բանջարեղենի մի փոքրիկ խանութում գնումներ կատարելուց հետո վաճառողը զարմացած նայում է ճակատիս, երբ կրկին պահանջում եմ Հդմ-ն։
Երրորդ խանութում Հդմ-ի սարքը ընդհանրապես չէր էլ աշխատում, նորից իրենցից գոհ գնացուցակ տվեցին։ Ժողովուրդ ջան այսքան երկար-բարակ գրում եմ նրա համար,որ շատ խանութների, վաճառակետերի և այլ նմանատիպ վայրերի աշխատակիցները հիմարի հայացքով նայում են դեմքիդ և Հդմ կտրոնի փոխարեն տպում են գնացուցակ և մոլորեցնում սպառողին,կամ էլ ընդհանրապես չեն տրամադրում
Այսօր մեր տատիկների,պապիկների թոշակները,զինվորների բարեկեցիկ պայմանները, պետական աշխատավարձերը,անապահով դասի նպաստները գոյանում է հարկերի վճարման հաշվին, նաև Հդմ կտրոն տրամադրելու արդյունքում։ Հղում եմ կատարում այդ ոլորտը վերահսկող կառույցներին։ Այցելե՛ք և ստուգե՛ք։
Ես կոչ եմ անում բոլորին՝ պահանջե՛ք Ձեր գնումների Հդմ կտրոնները։
Եթե ուզում եք,որ մեր երկիրը երկիր դառնա, նախ և առաջ պետք է փոխվենք մենք։
Եղեք պահանջատեր․․․
Խնդրում եմ կիսվել և տարածել