Իմացա, որ տղայիս դայակը անտանելի վատ կին է, բայց դա դեռ ամենավատը չէ․․․Պարզվեց, որ ինձ նոր անակնկալ է սպասվում

Որդիս դեռ 1 տարեկան էր, երբ ստիպված եղա դուրս գալ աշխատանքի: Երեխայիս տատիկներն օգնել չէին կարող, և որոշեցի գտ-նել դայակի: Դիմեցի գործակալություն, որտեղ ինձ մի քանի տարբերակ առաջարկեցին: Հանդիպեցի 3 կանանց հետ և արդյունքում ընտրեցի Էմմային:Էմման 35 տարեկան էր, ուներ 2 դպրոցական երեխա, որոնց առանց ամուսնու էր մեծացնում:

Մի քիչ հոգնած, բայց շատ բարի աչքեր ուներ: Ես որոշեցի նրան շանս տալ. նա ինձ շատ դուր եկավ:Երբ գալիս էի տուն, շենքի մոտ նստած տատիկներն ասում էին, որ դայակն ամեն օր զբոս նում է երեխայի հետ նույն ժա մին, փոք րիկը միշտ մաքուր է: Մտնում էի տուն, ամեն ինչ հավաքված և մաքուր էր, Էմման ինքնակամ սկսել էր նաև ընթրիք պատրաստել, ինչի համար, բնականաբար, ես նրան հավելյալ գումար էի տալիս:

Մի օր ամուսնուս հետ պիտի գնայինք ռեստորան, որոշեցի ոսկե մատանիս դնեմ. փնտրեցի, բայց չգտա, կարծեցի, թե երեխան է ինչ-որ տեղ գցել: Բայց դրանից հետո մի քանի անգամ էլի նկատեցի, որ ինչ-որ իրեր են անհետացել, և որոշեցի տանը թաքնված տեսա-խցիկ տեղադրել:Տեսախցիկի մասին հիշեցի միայն 3 օր անց:

Միացրեցի ձայնագրությունները և քարացա. տեսածս ինձ ստիպեց արտասվել: Այդ հրեշը ծածկոցով փաթաթում և հարվածում էր փոքրիկիս, երևի նրա հա մար, որ հետքեր չմնան մարմնի վրա: Երեխաս պատ ժվում էր այն ժամա նակ, երբ ինչ-որ բան էր գցում հատակին, կամ չէր ուտում…Տեսա, թե նա ինչպես է բացում մեր դարակները, փորփրում, վերցնում որոշակի իրեր: Իսկ ամենասար-սափելին այն էր, որ նա և իմ ամուսինը…սիրեկաններ էին…

Նույն օրը երկուսին էլ դուրս շպրտեցի: Ամուսինս արդեն մի քանի օր նրա տանն է, բայց անդադար գալիս և զանգում է, ներողություն է խնդրում: Ասում է, իբր ինքը մեղավոր չէ, այդ Էմման է նրան դրդել գնալ այդպիսի քայլի:Ես Էմմային դատի եմ տվել. միայն նրա հա-մար, որ երեխայիս ցավեցրել է, նա չի կարող անպատիժ մնալ: Իսկ ամուսնուս երբեք հետ չեմ ընդունի, դավաճաններն իմ կյանքում տեղ չունեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS