Ինչո՞ւ են միշտ ասացվածքներն այդքան դիպուկ լինում․ Ինչո՞ւ հնարավոր չէ «երկու երնեկը» համատեղել․․․Չգիտեմ ինչ ընտրեմ՝ կարիերան, թե սերը

Ինչո՞ւ են միշտ ասացվածքներն այդքան դիպուկ լինում․ Ինչո՞ւ հնարավոր չէ «երկու երնեկը» համատեղել․․․Չգիտեմ ինչ ընտրեմ՝ կարիե րան, թե սերը

Ես ունեմ շատ լավ աշխատանք և սիրած տղամարդ: Բայց վերջերս զգում էի, որ ինձ ինչ-որ բան խանգարում է: Ես «կարիերիստ» չեմ, բայց այդուհանդերձ հասկանում էի, որ մասնագիտական առաջընթացն ինձ անհրաժեշտ էր, ու ես կարող էի դեռ շատ բաների հասնել: Միաժամանակ հասկանում էի, որ ինչքան էլ կարևոր լինի աշխատանքը, ընտանիքն առաջնային է: Արդյո՞ք կարելի է լինել լավ կին ու լավ մայր՝ միաժամանակ լինելով լավ աշխատակից:

Հարցեր էի տալիս ինքս ինձ, բայց կողմնորոշվել չէի կարողանում: Ինքս ինձ կանգնեցնում էի ընտրության առջև. մի կողմից՝ աշխատ անք և հնարավոր մասնագիտական աճ, իսկ մյուս կողմից՝ ընտանիք, երեխաներ: Այդ մտքերն անընդհատ պտտվում էին ուղեղումս, քանի որ ընկերս նշանադրվելու առաջարկ էր արել ինձ: Երբ նա ասաց այդ մասին, ուրախանալու փոխարեն սկսեցի նրան համոզել, որ դեռ շուտ է, մենք դեռ շատ բաների պիտի հասնենք: Նա պատասխանեզ, որ մեր առաջ գնալուն միասին լինելը չի խանգարի: Ես առանց մտածելու ասացի.

-Հիմա նշանվենք, հետո կասես արի ամուսնանանք, իսկ հետո երեխա կունենանք, ու ես ոչ մի բանի չեմ հասնի կյանքում:

Ես չգիտեմ՝ ինչու այդպես արձագանքեցի, բայց երբ տեսա նրա հայացքը՝ հասկացա, որ հիմարություն եմ ասել ու նեղացրել նրան:

-Երևի թե ժամանակն է հասկանալու՝ ինչն ես ավելի շատ կարևորում քո կյանքում:

Ես հասկանում էի, որ սխալ եմ վարվել: Հետո երկար մտածում էի նրա խոսքերի մասին։ Ամենավատն այն էր, որ ես իսկապես չէի կար ողանում հասկանալ, թե ինչին եմ ավելի կարևորություն տալիս կյանքիս այս փուլում: Ես չէի ուզում նրան կորցնել, չէի ուզում մենակ լի նել, բայց միաժամանակ չէի ուզում հրաժարվել աշխատանքից կամ թերանալ: Ես իսկապես դժվար իրավիճակում էի հայտնվել և ուզում էի, որ ինձ ինչ-որ մեկն ուղղություն ցույց տա: Որոշեցի դիմել հոգեբանի օգնությանը:

-Ցանկացած տեսակի որոշում կայացնելը բավական լուրջ գործընթաց է, հատկապես՝ նման հարցերում, երբ ճակատագրական որոշում ներ կայացնելու խնդիր է առաջանում: Ցանկացած որոշում կայացնելիս սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է, այսինքն՝ խնդրի որ կողմն էլ բռնես, շատ հնարավոր է, որ սխալվես: Ավելի պարզ լեզվով ասեմ. ունենք երկու հավասար կարևոր խնդիր, որոնք հավասար կշիռ ունեն, և որն էլ ընտրես, անկասկած չընտրած տարբերակի համար ափսոսելու ես:

– Ես գիտեմ, որ այդ հավանականությունը կա և ուզում եմ հասկանալ, թե ինչ քայլեր կարող եմ ձեռնարկել չսխալվելու համար:

– Չսխալվելու համար նախ և առաջ ազատվիր իրավիճակը վերահսկելու և կառավարելու խաբկանքից: Այսինքն, եթե որոշես ընտրել կարիերան և ոչ անձնական կյանքը, միևնույն է, չես կարողանալու անվերապահորեն կառավարել իրավիճակը։ Իհարկե կարիերայի հետագա զարգացումը որոշ չափով հնարավոր է կանխագուշակել, բայց միշտ կլինեն քեզնից դուրս և քեզնից վեր գտնվող հանգաման քեր, որոնք հնարավորություն չեն տա ամեն ինչ վերահսկել:

Արդյունքում, երբ հասկանաս, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկել հնարավոր չէ, կկանգնես այսպիսի մի խնդրի առաջ. կարիեր ան ՝ որպես առավել ապահով և վերահսկելի տարբերակ, դառնում է այնքան անկայուն, որքան էմոցիոնալ ընտանեկան հարաբերությո ւնները: Այս հարթության վրա երկուսը նորից խաչվում են ու դառնում հավասար:

-Ես չգիտեմ՝ ինչ անեմ: Անընդհատ պտտվում եմ նույն փակ շրջանում:

-Լավագույն լուծումը ճիշտ և ըստ կարևորության դերաբաշխում անելն է: Այսինքն՝ ընտանիքում պետք է լինի միայն ընտանիքը, և աշխ ատանքն ու աշխատանքային բարդ հարաբերությունները գրասենյակի պատերից չպետք է դուրս գան: Արդյունքում՝ դու կկարողանաս համատեղել և՛ առողջ ընտանեկան հարաբերությունները, և՛ հաջող աշխատանքային կարիերան:

Հոգեբանի սենյակից դուրս եկա մի տեսակ թեթևացած: Այդ հանդիպումն ինձ օգնեց դադարեցնել ինքս ինձ համար սկսած անվերջան ալի մրցավազքը: Ինձ հաջողվեց հասկանալ, որ պարտադիր չէ նման զոհերի գնալ, և կարելի է այնպես անել, որ ոչ ոք չտուժի:

Աշխատանքային ժամերին ես կարող եմ ողջ նվիրվածությամբ և ջանասիրությամբ աշխատել, իսկ հետո ունենալ իմ անձնական կյանքը:
Երբ մենք հանդիպեցինք, ընկերս դեռ շատ զայրացած էր: Ես հասկանում էի, որ հիասթափեցրել եմ նրան. նաև հասկանում էի, որ բավ ական ժամանակ կպահանջվի այդ ամենը հարթելու համար: Որոշում կայացնելն ինձ համար ավելի հեշտ էր դարձել, քանի որ հոգեբանի խոսքերն ինձ վրա շատ մեծ ազդեցություն էին թողել: Ես կարողացա տարանջատել ինձ համար առաջնայինը երկրորդականից. աշխատանքն իր տեղն ունի, իսկ անձնական կյանքն՝ իր:

Այս դեպքից անցել է երեք ամիս: Ամեն ինչ ավելի հեշտ եղավ, քան պատկերացնում էի: Ես հասկացա, որ կարելի է չընկնել ծայրահեղութ յունների մեջ, և պետք է միշտ հիշել, որ հնարավոր է գտնել ոսկե միջինը: Հիմա ինձ հաջողվում է լինել լավ աշխատակից, և ընկերս էլ չի բողոքում ինձանից: Ես երբեք չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր նախապատվությունը տալիս են աշխատանքին կամ միայն ընտա նիքն. մեզանից յուրա քանչյուրն իր առաքելությունն ունի:

Ես ինքս հասկացել եմ, թե որն է իմ առաքելությունը. այն է՝ ամուր ընտանիք… և նաև լավ աշխատանք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS