Aravot.am-ը գրում է․
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի քրեական գործի մասին հարցին՝ արդյոք նրա մոտեցումը փոխվել է,
քանի որ նա հայտարարում էր, որ դրա պատասխանատուն նաեւ Սերժ Սարգսյանն է, մինչդեռ նա հարցաքննության էլ չի կանչվել, ասաց. «Իմ մոտեցումը չի փոխվել»․․․
Փաշինյանն ասաց, որ մարտի 1-ի շրջանակներում այնպիսի բացահայտումներ են արվել, որ զարմանալի է, թե ինչու այդ թեմայով փոթորիկ չի լինում․․․
Ըստ Փաշինյանի, մինչդեռ նախարարի ասած՝ փետրվարի 31-ը հինգ շաբաթ քննարկվեց․․․
«Երկրում իրավապահ մարմինը ապացույցները կեղծել է ամենաբարձր մակարդակով… հա, դե նորմալ է»․․․
Փաշինյանի խոսքերով՝ «Հիմա էլ ասում են՝ Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել: Դա ինչ հարցադրում է․․․
Եվ շեշտադրումներ են անում՝ էս հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը․․․
Այսպիսի բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական ժողովրդի նկատմամբ․․․
Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, երբեք չի եղել, որ ես խնդիր դնեմ՝ ինչ-որ մեկին բռնեք, կամ ինչ-որ մեկին մի բռնեք, չի եղել ու չի լինելու»․․․
Փաշինյանը վստահեցրեց՝ իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ չի փոխվել, իսկ քրեական գործը ակտիվ շարունակվում է…