Ինչպես են ծնողները պատրաստվում սեպտեմբերի 1-ին և ինչքան գումար է անրաժեշտ դրա համար…

Դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքները միջինը 100 հազար դրամ ծախսում են մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար։

«Առաջին լրատվական»-ի հարցախույզը ցույց տվեց, որ հագուստի, գրենական պիտույքների, գրքերի համար ամենաքիչը 100 հազար դրամ  ընտանեկան բյուջեից հատկացվում է, եթե ոչ՝ ավելի։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասի համար հագուստը, գրենական պիտույքները թանկ չեն, գները նորմալ են, նայած՝ որտեղից ես գնում՝ ասում են նրանք։ «Դե, շատ էժան չենք առել, շատ թանկ էլ չենք կարող գնել, նորմալ գներ են, նայած՝ որտեղից ես առևտուր անում»,- ասաց ծնողներից մեկը։

Հարցվածներից մեկի խոսքով՝ այս տարի երեք երեխա է դպրոց ճանապարհելու, ամենաքիչը 100 հազար դրամ արդեն ծախսել են ու դեռ գնումներ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS