Ինչպես է պատմական ժիգուլին 27 տարի առաջ իջեցվում պատշգամբից. Անհավանական դեպք. Տեսանյութ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 27 տարի անց քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկի պատշգամբում «կայանված» ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենան, որը դարձել էր իսկական տեսարժան վայր Թբիլիսի ժամանող զբոսաշրջիկների համար, իջեցվել է:

«Ժիգուլին» այդտեղ էր 1991 թվականից ի վեր: Մեքենայի ու նրա՝ պատշգամբում հայտնվելու պատմությունը բավականին ուշագրավ է: Շենքի բնակիչ Ռեզո Էնուկիձեն տարիներ առաջ վերջապես գնել է ВАЗ-2106-ը, որի մասին երազել էր գրեթե ամբողջ կյանքում: Սակայն, դժբախտաբար, վայելել մեքենան նրան այդպես էլ չհաջողվեց:

Հենց առաջին գիշերն անհայտ անձինք գողացել են մեքենայի անվադողերը: Տերն այնքան է վշտացել, որ դրանից հետո ամբարձիչով բարձրացրել ու կայանել է մեքենան շենքի չորրորդ հարկում գտնվող իր տան պատշգամբում: «Մեքենան կմնա այստեղ մինչև լավագույն ժամանակները»,- ասել է տղամարդն իր հարևաններին:

Հետաքրքրական է, որ Էնուկիձեն այդպես էլ նոր անվադողեր չի գնել, սակայն տարիներ շարունակ մեծ խնամքով պահպանել, լվացել ու մաքրել է մեքենան: Մեկուկես տարի առաջ Ռեզո Էնուկիձեն մահացել է: Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 27 տարի անց պատմական «Ժիգուլին» առաջին անգամ իջեցվում պատշգամբից: Ենթադրվում է, որ Էնուկիձեի հարազատները որոշել են վաճառել այն որևէ հավաքորդի:

Նյութի Աղբյուրը: 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS