Ինչ-որ մի էրէկվա լակոտ գող, բոսյակ, ասում է, որ ինքն ընդդիմություն է

Քաղաքական սատիրան վերջին շրջանում մեծ լսարան և պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված այդ ժանրի մասսայականությունը և արձագանքը դրան՝ դերասան Սերգեյ Դանիելյանն ընդգծեց, որ քաղաքական սատիրան բավականին հզոր զենք է, եթե ճիշտ է կիրառվում:

«Քաղաքական գործիչները նյարդայնանում են, որ իրենց մի քիչ ձեռք են առնում, բայց դա շատ լավ, շատ առողջ բան է: Եվ լավ է, որ դրանից վատ են զգում:

Ինչքան փորփրեն, դատի տան, դրանից ավելի լավ կլինի:

Քաղաքական սատիրան իր արգասիքներն, իր օգուտը բերում է, ինչքան էլ ծիծաղեն, հետո սկսում են մտածել: Սատիրան միշտ մի քիչ ավելի առաջ է գնում, քան հասարակության կարծիքն է:

Երբ որ հեղափոխությունից 2 օր հետո մտա եթեր՝ պարոն Փաշինյանին նմանակելով, մեծ արձագանք եղավ:

Իսկ հիմա հանգիստ պարոդիա են անում»:«Նախկինում ուրիշ էր, խոսում էինք մարդասպանությունից, գողությունից, կեղտոտ գործարքներից, հիմա զուտ հումոր է,- նշեց դերասանը:

– Հիմա ինձ զսպում է սպասումը, կուզեի խոսել «թայֆաբազությունից», բայց սպասում եմ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի։Դեռ շուտ է ասել իշխանությունն էֆեկտիվ է, թե ոչ, դրա համար ժամանակ է պետք, հիմա ինչ-որ հարցերով էֆեկտիվ է, ինչ-որ հարցերով դեռ կաղում է, ես սպասում եմ:

Իդեալական տարբերակ չկա, երջանիկ կամ դժբախտ զգալը մարդուց է, բայց իշխանությունը պետք է տեսլական ունենա ու մեզ էլ բացատրի: ժողովուրդն ուզում է լավ ապրել, այդքան բան: Եվ իդեալական տարբերակն այն է, որ հին, մնացորդային ընդդիմություն կոչվածը ընդհանրապես հանվի դաշտից, ուզում են բանտ նստեցնեն, ուզում են աքսորեն, բայց պրծնենք նրանցից ու նոր կյանք սկսենք:

Ամեն մի գող ու բոսյակ, երեկվամարդասպան ասում է՝ ընդդիմություն եմ:
Ես կոշտ մոտեցում կցուցաբերեի… Մարդը տրուսիկով Ղարաբաղից եկել, միլիարդատեր է դարձել, դատարանները դեռ մտածում են՝ դատել թե չդատել, ոնց դատել: Ակնհայտ գողին բռնել են, գլուխ են հարթուկում: Ես ռադիկալ քայլերի եմ սպասում»:

Մանրամասները տեսանյութում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS