1 կիլոգրամ չմաքրած ընկույզի վրա այնքան սառը ջուր լցրեք, որ ընկույզները ծածկվեն, դրեք պատշգամբին՝ 14 օրով: Ջուրը փոխեք 2 օրը մեկ անգամ և նույն ժամանակահատվածում էլ ընկույզները խառնեք:
2 շաբաթ անց ընկույզներն իրենց ջրով դրեք սառնարանում, օրական 3-ական ընկույզ կերեք նախաճաշին, ճաշին և ընթրիքին:
Այս միջոցը արագ երիտասարդացնում է մարդու օրգանիզմն ու մարմինը, վերականգնում է իմունային համակարգը, դրական է ազդում նյարդային համակարգի վրա, կարգավորում է արյան շրջանառությունը: Հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին: