Mundo.com կայքը ներկայացրել է այն 11 երկրների իր վարկանիշային աղյուսակը, որի բնակչուհիներին կարելի է համարել ամենագեղեցիկը:
Հարցումներն արվել են տարբեր երկրներում` աշխարհի ամենագեղեցիկ կանանց հայրենիքը որոշելու համար: Դասակարգման աղյուսակում տեղ է գտել 11 երկիր: Հատկանշական է այն փաստը, որ ցուցակը գլխավորում է Հայաստանը:
Հայուհիները բնութագրվում են որպես հիմնականում սև մազերով, գեղեցիկ սև աչքերով գեղեցկուհիներին, որոնք սովորաբար համեմատաբար ավելի բաց մաշկ են ունենում: Բցի դրանից, նշվում է նաև նրանց առանձնահատուկ դիմագծերը:
Հաջորդիվ մոլորակի ամենագեղեցիկ կանանց թվում են համապատասխանաբար ավստրալուհիները, բրազիլուհիները, բուլղարուհիները, Բարբադոսի կանայք, Կոլումբիայի բնակչուհիները, Լիբանանի կանայք, ինչպես նաև՝ անգլուհիները, մեքսիկուհիները, ֆիլիպինուհիները և ամերիկուհիները:
Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/6220