Իսկ դուք գիտեք, թե որտեղից են հայտնվում Ձեր խնդիրները.

Կլոր սեղանի շուրջ նստած հոգիներն ընտրեցին իրենց հաջորդ դասը: Ոտքի կանգնեց ամենահամարձակ և ամենաուժեղ հոգին:

-Այս անգամ ես գնում եմ երկիր,որպեսզի սովորեցնեմ ներել:Ո՞վ ինձ կօգնի:

Հոգիները ցավակցելով ,նույնիսկ վախեցած ասացին.

-Դա ամենադժվար դասն է:Մեկ կյանքի ընթացքում դու չես հասցնի,դու կտանջվես:Մենք խղճում ենք քեզ,սակայն շատ ենք սիրում և կօգնենք:

Հոգիներից մեկն ասաց.
-Ես պատրաստ եմ լինել քօ կողքին և օգնել քեզ:Ես կդառնամ քո ամուսինը Երկրի վրա և մեր ընտանեկան կյանքում դու շատ խնդիրներ կունենաս իմ պատճառով:Այդպես դու կսովորես ներել:

2-րդ հոգին հոգոց հանեց.

-Ես կարող եմ լինել քօ ծնողներից մեկը,ապահովել քեզ ամեն ինչով, այնուհետև խառնվել քո կյանքին,իսկ դու կսովորես ներել ինձ:

3-րդ հոգին ասաց.

-Իսկ ես կլինեմ քո տնօրեններից մեկը և հաճախ քո հանդեպ անարդար կվարվեմ:Հենց այդ ժամանակ դու կսովորես զգալ ներողամտություն:

Մի քանի հոգի ևս համաձայնեցին հանդիպել նրա հետ Երկրի վրա դասը լավ սովորեցնելու համար…

Այսպես յուրաքանչյուր հոգին ընտրեց իր դասը,նրանք բաժանեցին դերերը,նախագիծ մտածեցին,թե ինչպես պետք է սովորեցնեն միմյանց դասերը և այդ ամենն իրականացնելու համար իջան Երկիր:

Հոգիների սովորելու գործընթացի յուրահատկույթւոնն այն է,որ նրանք ծնվելիս մոռանում են ամեն բան:Շատ քչերն են կռահում,որ ոչինչ պատահական չէ,և բոլորը մեր կյանքում անմիաստ չեն հայտնվում : Նրանք մեր կյանք գալիս են հենց այն պահին,երբ մենք ամենից շատը այն դասի կարիք ունենք,որը նրանք իրենց մեջ կրում են…

Կյանքի դասերը քաղելու հարցում Ձեզ հաջողություն ենք մաղթում !

Նյութը հրապարակման պատրաստեց` 101mircհudes.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS