ԼՂՀ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեցծվել. Ալիև

Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ:

«Կարծում եմ՝ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական ուժը և միջազգային դիրքի ամրապնդումը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS