Լուկաշենկոյի նոր հարված հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին

Aravot.am-ը գրում է․

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանագիր են նախապատրաստում բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման համար…

Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո…

Նոյեմբերի 19-ին, երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում Բելառուսի պետական ռազմա-արդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր՝ հակաօդային պաշտպանության զինվորական տեխնիկայի մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմանի համագործակցության զարգացման մասին․․․

«Ամենակարճ ժամանակահատվածում այն կվերածվի պայմանագրի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը․․․

Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է այդ ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, քանի որ վերջինիս արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ․․․

«Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն արդեն ունի լավ պատմություն, բավականին լայն ծավալներ և ընդարձակման լավ միտում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը․․․

Հավելենք, որ Լուկաշենկոն շարունակելով այս հակահայկական գործունեությունը նոր հարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին և առհասարակ՝ ողջ հայ ժողովրդին․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS