Ծառուկյանին ու նրա թիմին կպատժի կառավարությունը նման արարքի համար

Վերջին օրերին հանրությունը լայնորեն քննարկում է կուսակցությունների կողմից Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների ցանկը:

Հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի ցուցակում հայտնվել է Ծառուկյանի թիկնապահ, քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող, այս պահին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Էդուարդ Բաբայանը:

Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն այս կերպ փորձում է վերջինի համար անձեռնմխելիության կարգավիճակ կորզել և փրկել քրեական պատասխանատվությունից: Ասում են նաև, որ այդ փաստը խիստ բացասաբար է ընդունվել ներկայիս ժամանակավոր կառավարության կողմից և վերջինները որոշել են ընտրություններից հետո պատժել Ծառուկյանին՝ հանցագործությունների մեջ կասկածվող տարրերին քաղաքական ասպարեզ մտցնելու փորձերի համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS