Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը, ինչի հետևանքով այն չորանում է և ի հայտ են գալիս կնճիռներ ու պիգմենտային հետքեր: Սակայն կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն պահպանել մաշկի երիտասարդությունը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կակաոյով մի դիմակի բաղադրատոմս, որը պարբերաբար օգտագործելու դեպքում կօգնի զգալիորեն երիտասարդացնել ու թարմացնել մաշկը:
Անահրաժեշտ բաղադրիչներն են
- 3 թեյի գդալ կակաոյի փոշի (ոչ շատ լիքը),
- 2 ճաշի գդալ յոգուրտ (առանց հավելումների
- 6 կաթիլ խաղողի կորիզների յուղ,
- 1 թեյի գդալ բնական մեղր:
Օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև քսել այն դեմքի, պարանոցի և կրծքավանդակի մաքուր մաշկին:Այս դիմակը կարելի է օգտագործել անգամ աչքերի շուրջն առաջացած մանր կնճիռներից ազատվելու համար:
Դիմակը հարկավոր է թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով և մաշկին խնամող նրբաքսուք կամ կոկոսյան ընկույզի յուղ քսել: Առավել լավ արդյունքի հասնելու համար դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական երկու անգամ:
Դիմակի բաղադրիչների օգտակար հատկությունները.
- Կակաոն հարուստ է հակաօքսիդանտներով և բարելավում է արյան շրջանառությունը՝ խոնավեցնելով, թարմացնելով ու երիտասարդացնելով մաշկը:
- Յոգուրտը պարունակում է կաթնաթթու, որը նպաստում է մաշկի վերականգնմանն ու ծակոտիների մաքրության պահպանմանը:
- Խաղողի կորիզների յուղը մաշկը վերականգնող հիանալի միջոց է, որն ազդում է բջջային մակարդակում:
- Մեղրը վերականգնում ու խոնավեցնում է մաշկը, ինչպես նաև հարստացնում է այն անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով: