Կանգ առեք տղերք, stop, կանգա առեք խնդրում եմ. Էս ինչ եք անում

Հեռուստտալրագրող Հարություն Հարությունյանի գրառումը.

«Տղերք կանգ առեք, stop, էս ի՞նչ եք անում: Ուղղակի խնդրում եմ, կանգ առեք: Արցախին ու արցախցուն, մի քանի ավել ձայնի համար փալաս մի սարքեք, մեր երազանքը մի պղտորեք: Ձեզ երկիր է վստահվել, ոչ թե՝ քուչա :

Պատասխանատու եղեք երկրի ամեն մի քաղաքացու համար: Պատրաստ եմ հրապարակավ խոստանալ, որ ձայնս Ձեզ կտամ, թափառականի ցուպը ձեռքս կառնեմ, տնետուն կմտնեմ, կաղաչեմ, կխնդրեմ, որ Ձեր օգտին քվեարկեն, հետո կհեռանամ, կարևոր չէ , կյանքի՞ց, թե՞ երկրից, կհեռանամ, շատերը կհեռանան միայն թե սսկվեք,միայն թե Արցախին հանգիստ թողեք, միայն թե Արցախի, արցախցիների, մեր գլխին սև ամպեր մի բերեք: Էլ չի ապրվում տեղերք:

Մտահոգ եմ տղերք: Տղե՞րք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS