Կարգի հչավիրիր ենթականերիտ. Փաշինյանը կոշտ ձևով դիմեց Բակո Սահակյանին

«Ես չհասկացա Արցախի իշխանության ներկայացուցիչների արձագանքը:Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը, այդ ինչու են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանու՞մ եք դրա արդյունքներն ու հետևանքները ինչ կլինեն:Սթափվեք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS