Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարկավոր է զգույշ լինել: Նրանք հեշտությամբ են հիասթափվում և դադարեցնում ցանկացած հարաբերություն մարդկանց հետ, ովքեր նեղացրել են իրենց: Նրանք պարզապես չեն կարող հասկանալ ու ներել:
Խեցգետին:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, կարեկցող: Միշտ օգնության ձեռք են մեկնում մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Խեցգետինների շարքում շատ են մաՐդիկ, ովքեր զուսպ են, մյուսների ցավը զգում են սեփականի նման: Աջակցելն ու օգնելը Խեցգետիններին օդի նման է անհրաժեշտ: Երբ Խեցգետիններին նեղացնում են, նրանք խաբված են զգում իրենց լավագույն զգացմունքներում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում տանել սուտը:
Երկվորյակներ:
Մարդկանց մեջ միշտ լավագույնն են տեսնում: Նրանք հավատում են մարդկանց և նրանց բարի մտադրություններին, նրանց խոսքերին: Ըստ էության, ի վիճակի են հասկանալ ցանկացած քայլ, եթե խոսքն անձնական հարաբերությունների մասին չէ: Ցանկացած մտերիմ մարդ դադարում է այդպիսին լինել, եթե իրեն թույլ է տվել նեղացնել Երկվորյակներին: Վշտացած ու հիասթափված Երկվորյակներն անմիջապես փակում են դռները ցանկացված հարաբերության համար, և հարաբերությունները վերականգնելու հնարավորություն գրեթե առկա չէ: Երկվորյակները կորցնում են հետաքրքրությունը մտերիմների հանդեպ, ովքեր վշտացրել են իրենց:
Ձկներ:
Հեշտությամբ են հիասթափվում, փակվում, ապրումներ ունենում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, ռոմանտիկ, չեն սիրում շատ խոսել: Այն, ինչ մյուսները կարող են ընկալել՝ որպես սովորական երևույթ, և փորձել մոռանալ տհաճ իրավիճակները, Ձկներն ընկալում են՝ որպես անձնական հարձակում: Վշտացած Ձկները չեն վերադառնում: Նրանք հավատացած են, որ մարդիկ, ովքեր իսկապես գնահատում են իրենց, չեն վշտացնի: Չեն սիրում լողալ հոսանքի ուղղությանը հակառակ: Աղբյուր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47359