Կենդանակերպի որոշ նշանների բոլոր երազանքները կիրականանան մինչև նոյեմբերի վերջ․․․Ովքե՞ր են հաջողակները

Կենդանակերպի որոշ նշանների բոլոր երազանքները կիրականանան մինչև նոյեմբերի վերջ․․․Ովքե՞ր են հաջողակները

Վերջին մի քանի շաբաթները կարող էին բերել ձգձգումներ, դժվարություններ և լճացման զգացում։ Մոլորակների հետընթաց շարժման պատճառով շատերի համար դժվար էր դարձել առաջ շարժվել դեպի իրենց նպատակները։ Սակայն նոյեմբերի վերջին իրավիճակը կփոխվի, և կենդանակերպի չորս նշաններ կարող են ակնկալել զգալի հաջողություններ։ Աստղաբան Քիմ Էննին նշում է, որ այս փոփոխությունները հիմնականում կվերաբերեն ֆինանսներին, սիրային հարաբերություններին և երկար ժամանակ հետաձգված ծրագրերին։ Ոմանց համար սա կդառնա բոլորովին նոր փուլի սկիզբ։

Առյուծ — Առյուծների համար հորիզոնում հայտնվում է հնարավորությունների, ճանաչման և անձնական աճի շրջան։ Ըստ Քիմ Էննիի՝ Յուպիտերի ներկայությունը ձեր նշանում օգնում է ընդլայնել հորիզոնները և հասնել ցանկալի արդյունքների։ Երկու դժվարին ամիսներից հետո դուք վերջապես կզգաք, որ հանգամանքները դասավորվում են հօգուտ ձեզ։ Աստղաբան Էլիզաբեթ Բրոբեկը նույնպես կանխատեսում է Առյուծների հանրաճանաչության աճ։ Շրջապատի մարդիկ ավելի հաճախ կձգտեն շփվել ձեզ հետ, կհետաքրքրվեն ձեր կարծիքով և կսկսեն նկատել ձեր ձեռքբերումները։ Սա դրական ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա և կօգնի ավելի մեծ վստահությամբ դրսևորել ինքներդ ձեզ։

Ջրհոս — Նոյեմբերի վերջին Ջրհոսները ավելի հստակ կհասկանան, թե իրականում ինչ են ակնկալում կյանքից և հարաբերություններից։ Պլուտոնի ներկայությունը ձեր նշանում նպաստում է ներքին վերափոխմանը և արդեն իսկ ձևավորված առաջնահերթությունների վերագնահատմանը։ Ինչպես նշում է Էննի Քիմը, երբ ավարտվի մոլորակների հետընթաց շարժման (ռետրոգրադ) շրջանը, դուք հնարավորություն կունենաք ավելի մեծ թափով առաջ շարժվել դեպի ձեր նպատակները։ Այս ժամանակահատվածը կարող է հատկապես բարենպաստ լինել ձեր անձնական կյանքի համար. ըստ Էլիզաբեթ Բրոբեկի՝ Ջրհոսները կսկսեն իրենց կյանք ներգրավել ավելի հասուն և հավասարակշռված անհատների՝ մարդկանց, ովքեր ունակ են ոգեշնչել դրական փոփոխությունների։ Մի՛ անտեսեք նոր ծանոթությունները կամ անսպասելի առաջարկները, քանի որ դրանցից մի քանիսը կարող են ճանապարհ բացել դեպի ապագա զարգացում։

Ցուլ — Ցուլ նշանի ներկայացուցիչների համար հաջողությունը ավելի քիչ կապված կլինի կարիերայի, իսկ ավելի շատ՝ ընտանիքի և տնային կյանքի հետ։ Ամսվա կեսերին Հարավային հանգույցը, Մարսը և Յուպիտերը կհայտնվեն Առյուծ նշանում՝ ուժեղացնելով ուրախության, ստեղծագործական դրսևորումների և սիրելիների հետ կապը խորացնելու ձգտումը։ Աստղաբան Իզաբել Ռոբլեդոն նշում է, որ այս շրջանը կարող է հանգեցնել ընտանեկան կապերի ամրապնդմանը կամ բնակության պայմանների հետ կապված էական փոփոխությունների։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ տանը հարմարավետ մթնոլորտ ստեղծելու, ընկերներին հյուրընկալելու և ընտանիքի հետ բովանդակալից ժամանակ անցկացնելու վրա։ Միևնույն ժամանակ, մի՛ անտեսեք ձեր սեփական կարիքները. սիրելի զբաղմունքներին ժամանակ տրամադրելը և բավարար հանգիստը կօգնեն ձեզ վերականգնել ուժերը։

Կարիճ — Կարիճների համար ավարտին է մոտենում լճացման շրջանը։ Արեգակը գտնվում է ձեր նշանում, իսկ Մերկուրին վերադառնում է ուղիղ ընթացքի, ինչը հնարավորություն է ընձեռում լուծելու վաղուց չկարգավորված հարցերը։ Քիմ Աննին նշում է, որ սա բարենպաստ ժամանակ է կարևոր զրույցների, հարաբերությունները կարգի բերելու, ֆինանսական որոշումներ կայացնելու և անցյալում բաց թողնված հնարավորություններին նորից անդրադառնալու համար։ Թեև վերջին մեկուկես ամիսը կարող է թվալ ոչ արդյունավետ, ձեր ներդրած ջանքերն ապարդյուն չեն անցել։ Այս պահից մինչև նոյեմբերի վերջ դուք կարող եք զգալի առաջընթաց գրանցել թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS