Սիրելի ամուսին, ես գրում եմ քեզ այս տողերը, որպեսզի քեզ հայտնեմ, որ ես մեկընդմիշտ հեռանում եմ։
Այս ամբողջ 6 տարիներին ես եղել եմ իդեալական կին։ Վերջին երեք շաբաթները իսկական փորձություններ էր ինձ համար, սակայն վերջին կաթիլը դարձավ քո տնօրենի հեռախոսազանգը, երբ նա հայտնեց, որ պարզվում է դու հեռացվել ես աշխատանքից։
Երեք օր առաջ դու երեկոյան տուն եկար և չնկատեցիր ոչ իմ եղունգների նոր գույնը և ոչ էլ նոր սանրվածքը։ Դու չնկատեցիր, որ ես ընթրիքին ֆրանսիական տարբերակով խոզի միս եմ պատրաստել և գնել եմ նոր ներքնազգեստ։
Դու կերար ընթրիքը 5 րոպեում, նայեցիր ֆուտբոլը և գնացիր քնելու։ Դուք 100 տարի է ինչ չես ասել, որ ինձ սիրում ես և մենք վաղուց սիրով չենք զբաղվում։ Ես չգիտեմ դու ինձ երբևէ սիրել ես, թե ուղղակի ձևացրել ես, բայց ես հեռանում եմ։
Հ.Գ. Եթե հանկարծ ուզենաս ինձ գտնել, իմացիր, որ մենք քո եղբոր հետ գնացել ենք Կալիֆոռնիա։
Սիրելի նախկին կին,
Ոչինչ չէր կարող այդքան ինձ ուրախացնել, որքան քո նամակը։ Համաձայն եմ, մենք ամուսնացած ենք բավականին երկար ժամանակ, սակայն բոլոր այդ տարիները դու հեռու ես եղել «իդեալական կնոջ» կերպարից։ Ես ֆուտբոլ էի նայում, որպեսզի չլսեի քո անվերջ հնչող փնթփնթոցները և բողոքները։ Ցավոք, անգամ դա չէր օգնում։
Ես նկատել եմ, որ դու կտրել ես մազերդ, ուղղակի այն քեզ սարսափելի չէր սազում և ես որոշեցի լռել։ Մայրս ինձ սովորեցրել է, որ ավելի լավ է լռել, եթե չես կարող ասել որևէ հաճելի բան։ Ինչ վերաբերվում է ընթրիքին, ապա դու երևի թե ինձ շփոթում ես եղբորս հետ։ Ես արդեն երեք տարի է չեմ կերել խոզի միս։ Քո ներքնազգեստը ես նույնպես տեսել եմ, բայց այն ինձ չտպավորեց, քանի որ վրան գրված էր գինը՝ «58$»։ Ես ուզում էի հավատալ նրան, որ դա կապված չէ այն բանի հետ, որ իմ եղբայրը նախօրեին ինձանից 60 դոլար պարտքով փող վերցրեց։
Անգամ այդ ամենից հետո ես շարունակում եմ քեզ սիրել և հավատալ, որ մենք կարող էինք հաղթահարել այս խնդիրները։ Հենց դրա համար էլ, երբ իմացա որ վիճակախաղով հաղթել եմ մեկ միլիոն դոլար, ես միանգամից դուրս եկա աշխատանքից և գնեցի մեզ համար 2 տոմս դեպի Հավայան կղզիներ։ Ես ուզում էի ամեն ինչ նորից սկսել, սակայն գալով տուն ես գտա քո նամակը։ Հուսով եմ, որ դուք երջանիկ կլինեք։
Իմ փաստաբանը հայտնեց ինձ, որ շնորհիվ քո նամակի դու ինձանից անգամ մեկ ցենտ չես կարող պահանջել։