Կինը տեսավ, որ աղբահանության աշխատողը մոտենում է երեխային… Հասկացավ որ հեսա ինչ որ արտառոց բան է տեղի ունենալու

Երկուշաբթի օրը, վաղ առավոտյան, տանը մոտեցավ փիրուզագույն աղբատար մեքենան և 5 ամյա Դանիելը մեծ հուզմունքով սկսեց հետևել գործընթացին:

Երեխան աուստիստ է, նա միշտ հեռվից հետևել է աղբը տանելու պրոցեսին սակայն այդ առավոտը նրա համար առանձնահատուկ դարձավ: Այդ օրը Մանուել Սանչեսը՝ աշխատակիցը, Դանիելի աչքերում իսկական հերոս դարձավ:

—Նա շատ է սիրում հետևել աղբը հավաքելու և տանելու գործընթացին: Դա նրա համար սիմֆոնիայի է նման,-պատմել է Դանիելի մայրը:

Այդ օրը Սանչեսը երեխայի մորից թույլտվություն վերցրեց, որ երեխային մի բան նվիրի: Սանչեսը տղային խաղալիք աղբատար մեքենա տվեց: Միայն տեսնեք, թե Դանիելը որքան երջանկացավ՝ ստանալով այդ նվերը: Այդ օրը Դանիելը նույնիսկ ձեռքով արեց Սանչեսին:

—Այս փոքրիկ տղան այնքան յուրահատուկ է, որ կգերի ձեր սիրտն առաջին հայացքից:

Կազմակերպության աշխատակիցները, որտեղ աշխատում է Սանչեսը, պատմել են, որ նա իր հաշվին է գնել նվերը և նախընտրել է դրա մասին ոչ ոքի չպատմել: Որքան բարի արարք է…

Իսկ Մանուել Սանչեսն իսկական հրաշագործ է…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS