ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով Պետդումայում, անդրադարձել է Ֆրանսիայում ծավալվող իրադարձություններն ու խորհուրդ տվել ֆրանսիացիներին՝ օրինակ վերցնել հայերից:
«Նայե՛ք՝ հայերն օրինակ դարձան ողջ մոլորակի համար: Մեջքին ուսապարկ գցած տղան քայլում էր Երևանի կենտրոնական փողոցներով, և ահա բոլորը խորհրդարանում ուրիշ՝ նոր կուսակցություններ են: Հին ռեժիմից ոչինչ չի մնացել»,- ասում է Ժիրինովսկին: |
«Նայե՛ք՝ հայերն օրինակ դարձան ողջ մոլորակի համար». Ժիրինովսկու խորհուրդը ֆրանսիացիներին