«Հերիք է Հանրապետականի վրա բոչկա գլորեք. Հանրապետականը չունի մեծամասնություն, ի՞նչ եք ուզում. Հերիք է Հանրապետականի վրա բոչկա գլորեք».

«Մենք էլ հույս ունեինք, որ կառուցողական բանակցությունների և ծայրահեղության գայթակղությունից հեռու կմնա վարչապետ Փաշինյանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ վարչապետի հայտարարության:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն դեմ է առճակատմանը, դեմ է բռնաճնշումներին, շանտաժին և կողմ է խնդիրները երկխոսությամբ լուծելուն. «Մենք դեմ ենք, որ որևիցե մեկը խոսի ժողովրդի անունից և ժողովրդի պրեսինգը օգտագործի իր քաղաքական նպատակների իրականացման համար»:

Շարմազանովը հույս հայտնեց, որ խորհրդարանական ուժերի և վարչապետի միջև քննարկումների ժամանակ առողջ բանականությունը կհաջողի և վարչապետի կողմից մաքսիմալիստական, մերժողական մոտեցումը կզիջի պետական շահին. «Իսկ պետական շահը պահանջում է, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն երկխոսության ճանապարհով և Սահմանադրության գերակայությամբ»:

Դիտարկմանը՝ վարչապետը չի բացառում, որ ընտրությունները տեղի կունենան այս տարեվերջին, Շարմազանովը արձագանքեց. «Ես էլ բացառում եմ, որ կողմ կքվեարկեմ նման գնահատականին: Սահմանադրության մեջ որևէ հոդված չկա, որ ժողովրդի պահանջով պետք է Ազգային ժողովը ցրվի. եթե այդպես լինի, ժողովրդի պահանջը կարող է 6 ամիս հետո փոխվել, և ժողովրդի պահանջով 6 ամիսը մեկ մենք պետք է մտնենք պերմանենտ ընտրությունների փուլ: Եթե վարչապետը ժողովրդով է վախեցնում, շանտաժ է անում… կոնկրետ ինձ համար շանտաժն անընդունելի է»:


Բացի այդ, մեր զրուցակիցն ասաց. «Հերիք է Հանրապետականի վրա բոչկա գլորեք. Հանրապետականը չունի մեծամասնություն, ի՞նչ եք ուզում Հանրապետականից՝ ինքը ու իր կոալիցիոն գործընկերները: Եթե այսօր ինքն ունի մեծամասնություն՝ անկախ նրանից, թե Հանրապետականն ինչպես կքվեարկի, չի ազդի իրավիճակի փոփոխության վրա»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS