Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀԿ-ն արժանի կերպով կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում: Սակայն իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսակցությունը շարունակում է վնաս տալ Հայաստանին: Նրա ընդունած խուճուճ սահմանադրությամբ խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ նախկին 101-ի փոխարեն:
Իբր պատգամավորների քանակն ավելացնելով՝ խորհրդարանի որակը լավանում է, կամ ընդդիմություն հռչակելով են իսկապես ընդդիմադիր դառնում: Ամեն պատգամավոր՝ իր բարձր աշխատավարձով, թանկ գործուղումներով և այլն, պետական բյուջեից մեծ ծախս է, մինչդեռ երկիրս հոգսաշատ սահմանագոտի և հազար ու մի ցավ ունի»: