Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով դի-մավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալ-յան» ուսանողական միությունը:
«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։
Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավ-տոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։

Դավաճա՛ն, հեռացի՛ր։
Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութը դիտեք ստորև՝
