Հրատապ. Արմեն Աշոտյանը ներկայիս իշխանությանը մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ

ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Երևանի տարբեր դպրոցներից ստացած ահազանգերի մասին. «Աշխատակիցները նշում են, որ իրենց հորդորում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վաղվա երթին:

Ասում են՝ խրախուսվում է մասնակցությունը, ձեզ համար լավ կլինի, որ գաք, վաղը կոլեկտիվներով հավաքվեք, որ գաք երթի և այլն: Ահազանգերը ճշտվել են ու այդ մարդիկ վերահաստատել են ինֆորմացիան, որ իշխանությունը մաքսիմալ մարդ է ուզում հավաքել՝ ապավինելով նաև վարչական լծակներին:

Այսինքն՝ կրկնում են այն աշխատաոճը, որի համար ժամանակին մեզ էին մեղադրում»,- ասել է Աշոտյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS