Ձեր ողջ քարոզարշավը մեկ զինորի կյանք չարժի…

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ դարձյալ զինծառայողի մահվան դեպք է գրանցվել և ոչ հակառակորդի գնդակից։ Մինչ այս պահը պայմանագրային զինծառայողի մահվան մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել։ Կարևորը քարոզարշավն անթերի անցկացնելու նպատակն է։

Բայց ձեր ողջ քարոզարշավը մեկ զինվորի կյանք չարժե։ Այդպես էլ զինվորի կյանքի իրավունքը առաջնային հարց չդարձավ ոչ պատասխանատուների և ոչ էլ հանրության համար։ Բայց հենց բանակի թեմայով են աչքի ընկնում այսօրվա քարոզարշավի հռետորները՝ որպես խիստ մտահոգվողներ։

Դատարկ խոսքեր են։ Մի խոսք չի ասվում բանակում մահվան դեպքերի մասին՝ որպես թիվ մեկ խնդիրը այս երկրի։ Բացարձակ անտարբերություն եղել է և շարունակում է մնալ նույնը։ Իսկ կա մեկն այդ ճառ ասողներից, որ կթողնի ամեն ինչ և կգնա ընտանիքի հետ վիշտը կիսելու»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS