1. Ուղեղը տարբերություն չի տեսնում, դուք իրական ձեռքբերումների մասին եք պատմում, թե՞ ապագայի ծրագրերի:
Երբ պատմում եք վերջնական նպատակի մասին, ուղեղն իր համար նշում է՝«նպատակին հասել ենք»: Գիտնականներն են ապացուցել:
2. Մի՛ շփոթեք վերջնական նպատակի մտածված վիզուալացումը եւ ավտոմատ վիզուալացումը, որն առաջանում է, երբ կիսում եք ապագայի պլանները:
Դրանք երկու տարբեր բաներ են: Մտածված վիզուալացումը կարելի է եւ պետք է օգտագործել առօրյա կյանքում: Այն հրահանգներ է տալիս մեր ենթագիտակցությանը, իսկ այն, իր հերթին, պարտադիր նպատակին հասնելու ուղիներ է գտնում:
3. Երբ մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, դրան հասնելու համար մեզ անհրաժեշտ քանակությամբ վառելիք է տրվում:
Այդ վառելիքն այնքան հզոր է, որ ցանկացած հասանելի միջոցով ձգտում է իրացվել: Թույլ մի տվեք, որ այն իրացվի միայն շրջապատի հետ զրույցների միջոցով: