Մանվել Գրիգորյանի կալանքը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց:

«Դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը բավարարել, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել, այսպիսով կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով»,- այս մասին լրագրողներին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին՝ 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել նրան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS