Աբովյանում մեկնարկած ԲՀԿ քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Իր ելույթում նա մասնավորապես անդրադարձավ ներդրումներին.
«Բոլոր ոլորտներում ներդրումներ են պետք: Հատկապես գիտության, կրթության: Այնպիսի արդյունք պիտի տանք, որ մեր ժողովրդի դեմքին ժպիտ երևա, բնակարանները թանկանան, ինձ ճիշտ հասկացեք: Ինչքան ուզում ես ասես՝ տնտեսական աճ կա, բայց այդ աճը ժողովուրդը պետք է տեսնի իր կենցաղով իր սառնարանը բացելով, բայց բոլորը հուսով են, որ լավ է լինելու:
Այո. լավ է լինելու, ինչ որ կա իմ հնարավորության սահմաններում, ես անելու եմ, անկախ նրանից՝ ձայն կտաք, թե ձայն չեք տա: Էսօր հեշտ չի Փաշինյանի համար, էդ մարդն իր ձեռքից եկած ամեն ինչ անում է, իր խոստումները կատարում է, մենք էլ մեր ձեռքից եկածը պետք է անենք, մարդու մատից փուշ հանենք, օգնենք, դա հեշտ բան չի, ինձ ճիշտ հասկացեք»: