Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում չվերթից ուշացած ուղևորը հարձակվել է «Պոբեդա» ռուսական բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի վրա, հաղորդում է Life.ru-ն:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը՝ Մոսկվա-Անապա չվերթի ժամանակ:
«Նրանք վերադարձել են ավիաընկերության ներկայացուցչություն՝ պահանջելով իրենց ինքնաթիռ հասցնել։
Այնուհետև նրանցից մեկը հարձակվել է ներկայացուցչի վրա և ոտքով հարվածել նրա գլխին»,-հայտնել է ավիաընկերության աշխատակիցը:
Նրա խոսքով ՝ «Պոբեդա»-ի աշխատակիցը կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան
հիվանդանոց են տեղափոխել՝ գլխուղեղի ցնցման և հիշողության մասնակի կորստի կասկածանքով: