Իմ սիրելի աղջիկ…Կգա օրը, որ ես կծերանամ և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության ՝ եղիր համբերատար:
Հիշիր ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:
Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ ՝ մի ընդհատիր, լսիր ինձ: Երբ դու փոքր էիր ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել. ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին:
Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը, տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր: Ի վերջո ամենակարևորը. Ինչ- որ ես քեզ ասում եմ լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել: Ես ինքս գիտեմ, երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ: Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում:
Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել՝ ներիր ինձ իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս: Տեսնելով իմ ծերությունը մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր: Եղիր ինձ հետ փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը:
Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին սիրով ու համբերությամբ: Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի: