Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (տեսանյութ)

«ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ շեղվել եք Ձեր սկզբունքներից ու, ըստ էության, քաղաքական հետապնդում եք իրականացնում»,- Բերդում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիտարկում հնչեցրին լրագրողները. «Սա նոր իրավիճակ է, ու մենք դրան պետք է ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է»,- ասաց վարչապետը:

Մյուս դիտարկմանը՝ Քոչարյանը պնդում է, որ ինքը քաղբանտարկյալ է, Փաշինյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, որ այսօր այդ թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, քանի որ դա կարող է դիտարկվել միջամտություն, ազդեցություն գործի վրա: Ես կարծում եմ, որ դուք բոլորդ ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS