Շատ տարիներ աշխատել եմ արտասահմանում ու 3 երեխաներիս համար տուն գնել, իսկ նրանք ինձ անգամ․․․

Շատ տարիներ աշխատել եմ արտասահմանում ու 3 երեխաներիս համար տուն գնել, իսկ նրանք ինձ անգամ․․․Իմ կյանքի մեծ մասն
անցկացրել եմ արտասհմանում, սակայն երևի 5 օր չեմ հանգստացել։ Ես անդադար աշխատել եմ՝ կարո տելով ընտանիքիս ու երե-
խաներիս։ Երբ կարոտը շատ էր տանջում, ես ինքս ինձ կրկնում էի, որ այստեղ եմ հանուն նրանց լավ ապագայի,պիտի նրանց ապա-
հովեմ ամեն ինչով։

Ցավոք, երբ կրտսեր երեխաս 4 տարեկան էր, կորցրեցի ամուսնուս։ Ու ես հասկանում էի, թե ինչ մեծ պատասխանատվություն կա
ինձ վրա։ Էլ ո՞վ, եթե ոչ ես, հոգ կտաներ երեխաներիս մասին։Չնայած նրան, որ տարեց տարի ինձ համար աշխատելն ավելի էր դժ-
վարանում, միևնույնն է, մնացի այնտեղ այնքան, մինչև որ երեքի համար էլ առանձին բնակարան գնեցի ու վճարեցի ուսման վար-
ձերը։

Եվս 1 տարի էլ աշխատեցի, որ վերադառնալուն պես վերանորոգեմ իմ տունը ու հան գիստ ապրեմ։Որքան լավ էր հարազատ երկիր
գալը, այնքան էի կարոտել ամեն ինչին ու բոլորին։ Իմ վերջին գումա րով սկսեցի իմ տան վերանորոգումը․ այն շատ հին էր, երկար
տարիներ ոչ ոք չէր ապրել։ Տունը կարգի բերելու համ ար լուրջ միջոցներ էին անհրաժեշտ։Զգացի, որ երեխաներս օրեցօր ավելի քիչ
են զանգում, ամեն մեկն ապրում է իր կյանքով։

Վերջապես ավագ որդիս իր տուն հրավիրեց, ու այն տեղ էին մյուս տղաս ու աղջիկս։ Երջանկ ությունս հնար ավոր չէր նկարագրել
խոսքերով․ ես նրանց այդքան տարի չէի տեսել, ու հաս կանում էի, որ նրանք արդեն մեծ, կայա ցած, մասնագիտություն ստացած
մարդիկ են, ու դրանում կա իմ ներդրած լուման։Խոսում էինք երկար, պատմում, կիսվում․․․ Նրանք ինձ արտասահմանի մասին էին
հարցուփորձ անում։

Ու մեկ էլ աղջիկս խոսքի մեջ ասաց, որ թեպետ ինքը լավ փաստաբան է դարձել, բայց չի ուզում որևէ մեկի մոտ աշխատել։ Սեփա-
կան գրասենյակը բացելու մտադրություն ունի։ Ես չհասցրեցի արտահայտել ոգևորությունս, երբ նա հայտնեց․

—Մայրիկ, ինչ կլինի, գնա արտասահման, մի քիչ էլ աշխատիր, օգնիր, որ կարողանամ սկսել իմ գործը։

Զարմանքից քարացա մի պահ, հետո փորձեցի առանց էմոցի աների, հուզմունքի բացատրել, որ տարիքս ու առողջ ությունս չեն նե-
րում։ Իսկ հետո իսկական սարսափ սկսվեց․ նրանք հերթով սկսեցին դժգոհել, որ էլի շատ պլաններ ունեին, իսկ ես վերադարձել եմ ու
հրաժարվում եմ օգնել իրենց․․․ Այսինքն երեխաներս ավելի շատ ուզում են տես նել իմ գումարը, քան ինձ․․․Ես վեր կացա ու գնացի
տուն։ Վստահությունս, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, անհետացավ․․․

Գուցե պիտի ապրեինք աղքատ, ամեն ինչից զուրկ, բայց նրանք գնահատեին իմ արածը․․․ Այլ ոչ թե այսքան անշնորհակալ ու եսա-
սեր երեխաներ մեծացնեի՝ իմ առողջության ու երիտասարդ տարիների հաշվին․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS