Ոչ ոք կատարյալ չէ. Այս տեսանյութը մտորելու առիթ կտա բոլորին

Մենք այնքան ուժգին ենք կախված հասարակության կողմից պարտադրող կարծրատիպերից, որ չենք կարող մեզ կամ մյուսներին չհամեմատել ինչ-որ իդեալների հետ:

Մենք չենք կարող պարզապես ընդունել կյանքը և մեզ այնպես, ինչպես կանք: Ահա այս հզոր տեսանյութը, որը 3 տարում դիտել է 24 միլիոն մարդ , լիովին փոխում է մարդկանց մասին պատկերացումը: Հոլովակի հերոսները հաշմանդամներ են: Այնպիսիք, որոնք կատարելությունից շատ հեռու են:

Եվ նրանք դա գիտակցում են: Ահա թե  ինչպես է իրենց աչքի առաջ փոխվում վերաբերմունքն իրենց իսկ անձի նկատմամբ, շնորհիվ մասնագետների, որոնք ստեղծում են մանեկեններ՝ համապատասխան իրենց մարմնի կառուցվածքի և չափսերի: Տեսանյութը չափազանց խոսուն է վերնագրված՝ « Որովհետև ո՞վ է իդեալական» :

Դիտեք և ինքներդ էլ կհամաձայնեք, որ կյանքը պետք է ընդունել  այնպիսին, ինչպիսին որ կա և որոշ դժվարությունների վերաբերել ժպիտով, որովհետև դա է իրականությունը:


Աղբյուրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS