Չեմ կարա լռեմ, ուզում եմ հրապարակային մերսի ասեմ 5 համարի ավտոբուսի վարորդին․․․Պատմեմ էսօրվա կատարվածը, որ բոլորը իմանան։Բարև բոլորին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել «45» համարի ավտոբուսի շոֆերին: Ես 9 ամսական հղի եմ և այսօր այնպիսի բարության ու մարդասիրության հանդիպեցի վարորդի կողմից, որ չեմ կարող լռել:

Կանգառում կանգնած էի, մի քիչ վատ էի զգում: Ավտոբուսը մոտեցավ կանգառին,առաջացա,որ բարձրանամ, զգացի չեմ կարողանում, գլուխս պտտվեց: Վարորդը նկատեց, իջավ, կանգառի բուդկից մի շիշ ջուր առավ, տվեց ինձ:Հետո բոլորին խնդրեց ճանապարհ տալ, ու օգնեց բարձրանամ աավտոբուս: Խնդրեց ուղևորներին տեղ ազատել ու օգնեց նստեմ:

Ուղևորները սիրով տեղ տվեցին, մի կին պեչենի հյուրասիրեց, ասեց. Կեր աղջիկս: Գիտե՞ք, էդ պահին սիրտս լցվեց, ու սկսեցի լացել: Էն քան լավ զգացի ինձ: Օտար մարդիկ էին, բայց ինչքան ուշադիր ու հոգատար գտնվեցին:Երբ պատրաստվում էի իջնել, վարորդը ուղեվ արձը չվերցրեց, օգնեց ինձ իջնել:

Ինձ մի պահ թվաց, ես երազում եմ:Եթե այս գրառումը կարդում է վարորդը, կամ նրա հարազատները, ապա ես ուզում եմ նրան առողջ ություն մաղթել, մնալ նույնքան բարի ու մարդասեր: Անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում նրան: Երանի այսպիսի մարդիկ շատ լինեն:
