Բժիշկները նշել են, որ ձմերուկ ուտելը կարող է ոչ միայն օգուտ բերել, այլև վնասել:
Այս մասին հաղորդել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Ինչպես նշվում է, որոշ մարդկանց համար վտանգավոր է ուտել այս քաղցրահամ պտուղը:
Բժիշկները հայտնում են, որ ձմերուկ ուտելուց ավելի լավ է ձեռնպահ մնան միզաքարային հիվանդություն, մեզի արտահոսքի հետ կապված խնդիրներ, շագանակագեղձի ադենոմա, աղեստամոքսային տրակտի խանգարումներ, կոլիտներ ունեցող անձինք:
Բժիշկները նաև խորհուրդ են տալիս ձմերուկ քիչ ուտել նրանց, ովքեր վերջերս վիրահատվել են կամ սրտի հիվանդություն ունեն: