Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կգնաք ու կընտրեք Նիկոլին: Ես գիտեմ, որ դժգոհ եք նրա թիմից: Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին: Գիտեմ, որ շատ ու շատ բաներ ձեր սրտով չեն: Իմ սրտով էլ չեն:
Բայց կգնաք ու կընտրեք Նիկոլին: Նաև գիտեմ, որ ձեզ էլ դուր չի գալիս նրա ծայրահեղ հռետորաբանությունը: Ես էլ հիացած չեմ: Ու այնուամենայնիվ, կգնաք և կընտրեք Նիկոլին:
Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև նա է հիմա դամակայող ուժը: Որովհետև նույնիսկ իր սայթաքումների մեջ Նիկոլը մեզ չի վտանգում, մնում է արդար, մնում է սկզբունքային:
Որովհետև եթե չընտրեք Նիկոլին, ամեն ինչ գրողի ծոցը կգնա, անիվը ետ կպտտվի, հույսը կմարի, տականքը գլուխ կբարձրացնի:
Նիկոլը մերն է: Մեր Նիկոլի հետ մենք հետո լեզու կգտնենք»: