Ջեռոցում պատրաստեք կարտոֆիլը այս շատ հեշտ և հագեցնող բաղադրատոմսով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ — 1 կգ
- աղ ծովի — 2 ճ/գդ
- ալյուր — 3 ճ/գդ
- կարագ — 100 գր
- սամիթ — մի քանի ճյուղ
- սխտոր — 2-3 պճեղ
Պատրաստման եղանակ
Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180-200 աստիճան: Կարտոֆիլը լավ լվանում ենք, իսկ պոլիէթիլենային թաղանթի մեջ խառնում ենք ալյուրն ու աղը: Կարտոֆիլը լցնում ենք թաղանթի մեջ և թափահարում. արդյունքում վերջիններս ալրապատվում են:
Կարտոֆիլները տեղափոխում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում 45-65 րոպե (կախված մեծությունից):
Պատրաստում ենք միջուկը: Կարագը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև խոզապուխտ կամ լոլիկ ավելացնել: Միջուկը լցնում ենք կարտոֆիլի մեջ, պատառաքաղով լավ խառնում և 10 րոպեով տեղափոխում ջեռոց:
Կարտոֆիլը հանում ենք ջեռոցից և վայելում:
Ահա և վերջ:
Կարտոֆիլը ջեռոցում պատրաստ է: Վայելում ենք բանջարեղենային աղցանի հետ:
Նյութի աղբյուր՝ cooks.am