Սերժ Սարգսյանը կանչել է Վովային ու ասել մեկ զոհ տվեք բարդենք Սասնա ծռերի վրա

«Սերժ Սարգսյանը, Վովա Գասպարյանն ու Գուգոն տղուս գլուխը կերան: Նրանց ձեռնտու էր, որ տղես մեռնի, որ գցեին «Սասնա ծռերի» վրա… Ոստիկան պետք է մեռներ, տղուս խփեցին: Հետո կասեմ, թե ինչու»,-«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը (լուսանկարում):

Նա վստահեցրեց, որ փաստեր ունի՝ երեսուն ապացույց, ու դատարանում կապացուցի, որ ոստիկաններն են սպանել իր որդուն. «Մի ծառ կար, որը հուլիսին բավականին բարձր էր, ուստի չէր երեւա, որպեսզի դիպուկահարը խփեր:  Հիմա այդ ծառը կտրել են: Մյուս բաները չեմ ասի, որ դեմը չառնեն»: Վահրամ Տեփանոսյանը նշեց. «Սերժ Սարգսյանը կանչել է Վովա Գասպարյանին եւ ասել՝ «մեկ զոհ տվեք», որպեսզի գցեն «ծռերի» վրա, «շտուռմ» անեն…տղաս էլ իր հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ լավ հարաբերությունների մեջ չէր, Գուրգենն էլ ասել է՝ նրան խփեն: Իրենց մեջի խոսակցությունը տղաս է ինձ ասել երեք օր առաջ:

Ասում էր, իրեն ուզում են «հակա» հանեն, քանի որ ժողովրդին ծեծելու հրամանները չի ուզում կատարի: Տղայիս ավտոն երեք տակ «պլյոնկա» արած է եղել, այդ ի՞նչ իմացան, թե որտեղ է նստած եղել, որ ուղիղ ծոծրակին են խփել»: Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը կրակոց էր ստացել ծառայողական մեքենայում նստած: Նրա սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, մինչդեռ Տեփանոսյանի հայրը պնդում է, որ դա ոստիկանների ձեռքի գործն է:

Տեփանոսյանի մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանի՝ Aravot.am-ին տված մեկնաբանությունը՝ այստեղ: Ինչ վերաբերում է Տեփանոսյանի այրուն, որը պնդում է, որ ամուսնուն ոչ թե ոստիկանները, այլ «Սասնա ծռերն» են սպանել, Վահրամ Տեփանոսյանն ընդգծեց, որ հարսը ոստիկանությունում է աշխատում, վերջերս լեյտենանտի կոչում է ստացել. «Իրեն հարցրեք՝ ոստիկանությունը կարո՞ղ էր իր վրա ազդեցություն գործել»:
Aravot.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS