ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ………
Մեկնարկեց քարոզարշավը։
Լսեցի դաշնակցականների ելույթները։
Ակամայից հիշեցի մի հին պատմություն,որը ակտիվ շրջանառվում էր 90 ականների սկզբներին։
《Գինովցած քաղաքացին վազելով դուրս է թռչում ռեստորանից,իրեն գցում տաքսու մեջ և վրդովված հրահանգում անմիջապես քշել Թուրքիա։
Վարորդի զարմացած հայացքին էլ պատասխանում է ….Ո՞նց,Դու էլ չգիտես,այդ տականքները 1.5 միլիոն հայ են սպանել》։
Այսօր լսելով դաշնակցականների ելույթները ցանկանում եմ հիշեցնել նրանց
…..Հարգելիներս,1.5 միլիոն հայ կոտորվել է Թուրքիայում 2015 թ. Երիտթուրքերի իշխանության օրոք ՝հենց նաև ձեր կուսակցության մեղքով։
….Մենաշնորհներ,կրճատումներ,կաշառակերություն ,անարդարություն,սպանություններ և այլն մեր երկրում ծաղկել են ձեր կոալիցիոն իշխանության օրոք։
Այսօր ձեր այսպես ասած դատապարտումը նույն է,եթե վաղը Երիտթուրքերը դատապարտեն Հայոց ցեղասպանությունը։
Ամփոփեմ հարցով ՝
…..Պարոնայք դուք էլ էք գինովցա՞ծ , ռեստորանո՞ւմ իմացաք թե 20 տարի ՀՀ ում ինչ էք արել։Այդ պատճառով է՞ք փորձում նստել 《տաքսի》 և 《քշել》 կառավարություն։
Սթափվեք և ապաշխարհեք։
Մեր ժողովուրդը հիշաչար չէ,ուղղակի իրեն կեղեքողների հանդեպ մի քիչ չար է և ունի փայլուն հիշողություն։
Աստված պահպանի Հայաստանը։
Արտակ Գալստյան։