Տեսանյութում հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին դիմելով ադրբեջանցիներին, ասում է. «Եթե այդքան քաջ եք, այդքան համարձակ եք ու հայրենասեր եք, ապա վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր որդիներին և դուստրերին, ստեղծեք դիվերսիոն խմբեր, գնացեք տղամարդավարի գրավեք Ղարաբաղը:
Համացանցում, բազմոցին պառկած, ինչ-որ բաներ գրելը՝ հայրենասիրությո՞ւն է»:
Ի դեպ, տեսանյութում Ալիևի նախկին փեսան՝ Էմին Աղալարովը, ևս խորհուրդ է տվել ազերի կեղծ հայրենասերներին նամակներ գրելու փոխարեն գործ անել:
Վերջինս մասնավորապես նշել է, որ վիրտուալ աշխարհում, ինչպես բոլորս ենք հասկանում, հերոս լինելն ավելի հեշտ է, քան իրականում: