Սուրեն Խաչատրյանը բացահայտեց այն ինչից խուսափում են բոլորը

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ Նիկոլը բանավեճի ամենաճարտար հռետորն էր, բայց ամոթխած և կմկմացող Սուրեն Սահակյանը բացահայտեց այն ճշմարտությունը, որից մնացածները խուսափում են. անցած յոթ ամիսների ընթացքում Նիկոլը համարյա ամեն ինչ արեց, որպեսզի իշխող համակարգը վերակազմավորվի, ու նոր քաղաքական կյանք ստանա։

Նախկին համակարգի բազմաթիվ օդիոզ դեմքեր այսօր թաքուն ծառայում են Նիկոլին, իսկ նախորդ օլիգարխիկ համակարգն սպասարկող երկու հիմնական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, մեծ հավանականությամբ անցնում են նոր Ազգային ժողով` դուրս թողելով քաղաքացիական ուժերին։

Եթե ձեզ հարց էիք տալիս, թե ինչու հոկտեմբերի 2-ին նրանք «դավադրություն» սարքեցին, Նիկոլն էր դրանից արագ և առանց դիմադրության օգտվեց Ազգային ժողովը հապճեպ ցրելու և շտապ նոր ընտրություններ անցկացնելու համար, հիմա կարող եք ստանալ ձեր պատասխանը։ Ցավոք, քաղաքականությունը այն չէ, ինչ հաճախ թվում է փողոցներ փակող իդեալիստներին, այլ այն, ինչ ծածուկ տեղի է ունենում նրանց թիկունքում»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS