Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մեր ընտրանին շարունակում է իր փայլուն ելույթեները:
Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թևանյանը մրցեց ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնեց 5:2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ:
125 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Իդզինսկիի հետ:
Մեր ըմբիշը հիանալի գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 4:2 հաշվով` նվաճելով հերթական ոսկե մեդալը Հայաստանի համար: